Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը` շուրջ 23 հազար ԱՄՆ դոլար, նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23 000 ԱՄՆ դոլար՝ նվիրաբերել է «Մեր Գյումրի» ծրագրին»,- նշված է հաղորդագրությունում:

Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել վերակառուցել Գյումրին:

«Գյումրին մեր տունն է, եկեք վերակառուցենք մեր տունը, կենդանություն տանք։ Սա յուրօրինակ քաղաք է, գեղեցիկ պատմություն ու լավ մարդիկ ունեցող»,- նշել է Նախագահը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին