Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

WCIT 2019-ը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով. Տիգրան Ավինյանը հանձնաժողովի նիստ է անցկացրել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հուլիսի 29-ին անցկացվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019»-ի (WCIT 2019) կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Սկսելով նիստը՝ փոխվարչապետը ընդգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, նիստի մասնակիցները քննարկել են համաժողովի օրակարգին, արձանագրված նախնական արդյունքներին և առկա մարտահրավերներին, հաստատված բանախոսներին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: Առանձին անդրադարձ է եղել նախարարական կլոր սեղան-քննարկման կազմակերպման ընթացքին:

Քննարկման ընթացքում արձանագրվել է, որ, հաշվի առնելով, որ համաժողովին մասնակցելու են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններ և ոլորտում ուղղություն թելադրող անձինք, նրանց համար պետք է հնարավորություններ ստեղծվեն բացահայտելու Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունները ու ուսումնասիրելու հայաստանյան ընկերությունների հետ շահավետ համագործակցության հեռանկարները:

Ամփոփելով է նիստի արդյունքները՝ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարականներ է տվել և նախանշել կազմակերպչական հետագա քայլերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին