Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ կարծիք ստանալու համար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքը:

«ՀՀ արդարադատության նախարարության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետևանքների առնչությամբ կարծիք ստանալու համար»,-նշված է հանձնաժողովի կայքում:

Նախարար Բադասյանն էլ պարզաբանել է. ««Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շուրջ առաջացած մտահոգությունները հաշվի առնելով՝ այսօր դիմել ենք Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու Հանձնաժողովի պաշտոնական կարծիքը ՀՀ Սահմանադրության տեսանկյունից Կոնվենցիայի վավերացման ազդեցության վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքը ստանալուն պես Արդարադատության նախարարությունն այն կհրապարակի»:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին