Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռն ընկել Է ծովը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել վարժական թռիչքների ժամանակ, սկսվել Է օդաչուի որոնումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին այդ մասին հաղորդել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծ կորել Է կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ Էր իրականացնում գիշերը, եւ այն անհետացել Է ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի Է ենթարկվել եւ ընկել Կասպից ծովը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման եւ փրկման անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել Է հանձնախումբ, որն սկսել Է վթարի պատճառների հետաքննությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին