Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

ՀՀ վարչապետը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով կարևոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով նոր շունչ ու որակ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին»,-ասված է շնորհավորական ուղերձում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին