Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց վերջին մեկուկես տարում առաջնագծում իրավիճակի կայուն լինելու մասին

 Ադրբեջանի հետ առաջնագծում իրավիճակը վերջին 1-1,5 տարվա ընթացքում հիմնականում կայուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 23-ին հրավիրված քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ակնհայտ է, որ արդեն գոնե 1-1,5 տարի, չհաշված որոշակի կարճաժամկետ սրացումները, մենք հիմնականում ունենք կայուն իրավիճակ առաջնագծում: Չնայած դրան, մենք տեսնում ենք Ադրբեջանի զինված ուժերի միայնակ կամ Թուրքիայի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժությունների ինտենսիվություն կամ դրա ներկայացում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ իրավիճակի կայունացման տարբեր պատճառներ կարող են լինել` սկսած ինժեներական աշխատանքների իրականացումից մինչև երկկողմ պայմանավորվածություններ ձեռք բերելը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին