Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

ՀՀ նախագահն Արման Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց Պատվո շքանշանով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար հետմահու պարգևատրվեց Պատվո շքանշանով։ «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ հուլիսի 23-ին Արմեն Սարգսյանը շքանշանը հանձնեց Արման Կիրակոսյանի հարազատներին։

«Թվում է, թե այս պարգևն Արմանին պետք է հասներ տարիներ առաջ, սակայն կարծում եմ, որ այն երբեք ուշացած չէ, որովհետև Արման Կիրակոսյանի կյանքը շարունակվելու է, և մեր գնահատականը Արմանին իր գործունեությանը, որպես գիտնական և դիվանագետ, որպես մարդ, շարունակվելու է: Եվ ոչ միայն այսօր, ապագայում նույնպես մենք հավաքվելու ենք գնահատելու, մեր ընկերոջ, մեր գործընկերոջ փայլուն կյանքը»,- ասաց Սարգսյանը։

Շքանշանի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, դիվանագիտական ծառայության աշխատակիցներ, պատմաբաններ, Արման Կիրակոսյանի ընկերները:

Հունիսի 6-ին, 63 տարեկան հասակումկյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և ՀյուսիսայինԻռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ևլիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ., Երևանում։ 1977թավարտել է Խաչատուր Աբովյանիանվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ևաշխարհագրության ֆակուլտետըիսկ 1980թ.՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմությանամբիոնի ասպիրանտուրան։ 1991թ.-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ. 1991-1994թթեղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀարտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999թթդիվանագիտականծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999թթհամատեղության կարգով նշանակվել է ԿիպրոսումՍլովենիայումԽորվաթիայումԱլբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005թթ.` ԱՄՆում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանԱմերիկյան պետությունների կազմակերպությունումՀՀ մշտական դիտորդ, 2005-2011թթզբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարիտեղակալի պաշտոնը։ 2011-2018թթնշանակվել է Ավստրիայի ՀանրապետությունումՀայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանԵԱՀԿում ՀՀ առաքելությանղեկավարՎիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլմիջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտականներկայացուցիչ, 2016-2019թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում ՀայաստանիՀանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018թնոյեմբերին նշանակվել է ՄեծԲրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀայաստանիՀանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողելհայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր էբազմաթիվգիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոցցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել եննաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։ ԱրմանԿիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների. 2017թպարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին