Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ստեփանակերտի և Ավստրալիայի Ռայդ քաղաքի միջև բարեկամության հաստատումը

Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն իրավական հիմք է ապահովում երկու քաղաքների միջև մշակույթի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցության հաստատման և գործնական ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ։ 

«Հատկանշական է նաև, որ բանաձևն ընդունվել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակության՝ Ավստրալիա կատարելիք այցի նախօրեին։ Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ռայդի քաղաքային իշխանությունների հետ, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավորություններն ու հեռանկարային ուղղությունները: 

Երախտագիտություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ստեփանակերտի և Ռայդի միջև ամուր բարեկամական հարաբերությունների հաստատմանն ուղղված այս նախաձեռնության իրականացման գործում»,- ասվում է մեկնաբանության մեջ։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին