Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը. Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է հուլիսի 22-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ Պաշտպանության նախարարությունում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողության ընթացքում իր կողմից օգտագործվել է «Տիկնայք և պարոնայք սպաներ» արտահայտությունը:

«Կարծում եմ` այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք և պարոնայք սպաներ» արտահայտությունը: Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաև «Տիկնայք և պարոնայք գեներալներ»: Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես և կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչև արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչև պետական կառավարում»,- գրել է Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում իրենց ավարտական փաստաթղթերն ու սպայական դաշույններըստացան ռազմական ուսումնական հաստատությունների`  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվանռազմական համալսարանիՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմականավիացիոն համալսարանիԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի 244 շրջանավարտներովքեր լեյտենանտի կոչումով իրենց ծառայությունը կշարունակեն հայոցբանակում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին