Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

«Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատօն Գլխաւոր մրցանակին արժանացաւ «Ռէյ և Լիզ» ֆիլմը

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-ԵՐԵՒԱՆ, 13 ՅՈՒԼԻՍԻ, ԱՐՄԷՆՓՐԷՍ: Եզրափակուեց Երևանի կարևորագոյն մշակութային միջոցառումներից մէկը` «Ոսկէ ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատօնը:

Փառատօնի մրցանակակիրների անունները յայտնի դարձան Յուլիսի 13-ին «Մոսկուա» կինոթատրոնում կայացած մրցանակաբաշխութեան և կինոփառատօնի փակման հանդիսաւոր արարողութեան ընթացքում:

«Արմէնփրէս»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետի (GAIFF Pro-ի կինոյի զարգացման հարթակ) մրցանակը յանձնուեց Տաթև Յակոբեանի «Թակարդը» կինոնկարին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցոյթում «Ոսկէ ծիրան» մրցանակ ստացաւ Ռիչարդ Բիլինգհեմի «Ռէյ և Լիզ» կինոնկարը, «Արծաթէ ծիրան»-ը տրուեց Կանտեմիր Բալագովի «Լողլողը» ժապաւէնին: Ժիւրիի յատուկ յիշատակմանն արժանացաւ Հասան Ֆազիլիի «Կէսգիշերային ճամբորդը» կինոնկարը:

Մրցոյթի ժիւրիի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ, «Եղիցի լոյս» մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Մինդաձէն շնորհակալութիւն յայտնեց փառատօնի հիմնադիրներին` նշելով, որ «Ոսկէ ծիրան»-ը իրեն դուր է եկել ծրագրի բազմազանութեամբ, որակեալ ֆիլմերի առատութեամբ: Նրա խօսքով` որոշում կայացնելիս ոչ միշտ է համամիտ եղել ժիւրիի միւս անդամների հետ, բայց, ի վերջոյ, համատեղ որոշում են կայացրել:

Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցոյթում «Ոսկէ ծիրան» մրցանակ ստացաւ Մարզիէ Ռիահիի «Վարորդական դասեր» ֆիլմը, «Արծաթէ ծիրան»-ը տրուեց Ռատի Ցիտելաձէի «Հասարակութեան գերին» ժապաւէնին:

Գենադի Մելքոնեանի անուան յատուկ մրցանակին արժանացաւ Լիլիթ Պետրոսեանի «Բայինան»:

Տարածաշրջանային համայնապատկեր մրցոյթում կինոքննադատների մրցանակը յանձնուեց Թինաթին Քաջրիշվիլիի «Հորիզոնը» ժապաւէնին:

Փակման արարողութեանը ներկայ էր ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանը: ««Ոսկէ ծիրան»-ը իր իւրայատուկ տեղն ունի միջազգային կինոփառատօների շարքում: Պետութիւնը պէտք է անի հնարաւոր ամէնը փառատօնն առաւել զարգացնելու համար: Վստահ եմ, որ յաջորդ տարիները նոյնպէս յաջող ընթացք կ՚ունենան»,– նշեց նախարարն ու խոստովանեց, որ առաջին տարին է, որ չի հասցրել որևէ կինոնկար դիտել, սակայն հանդիպել է ժիւրիի անդամների հետ, որոնք արհեստավարժ են, գիտակ և, վստահաբար, ճիշդ որոշումներ են կայացրել յաղթող ֆիլմերն ընտրելիս:

«Ոսկէ ծիրան»-ի նախագահ Յարութիւն Խաչատրեանը շնորհակալութիւն յայտնեց երիտասարդներին փառատօնը պատուով անցկացնելու համար և յորդորեց յետագայում խուսափել բացթողումներից:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին