Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 18-ին հյուրընկալել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող՝ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ողջունել է տիկին Բերեջիկլյանի այցը հայրենիք և բարձր գնահատել նրա գործունեությունը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի ինքնորոշման իրավունքի:

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը դեռ 1997 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել:

Գլեդիս Բերեջիկլյանն ասել է, որ լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհի և այցելելով Հայաստան՝ հպարտ է իր հայկական ծագմամբ ու արմատներով: Նա հույս է հայտնել, որ յուրաքանչյուր հաջորդ այցին Հայաստանը կտեսնի ավելի զարգացած:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, խոսել նաև ավստրալահայ համայնքի և նրա ունեցած դերի մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին