Վեհարանի նորոգուած շէնքի նախասրահի նկարազարդման համար
Մրցոյթ թիւ 1
Մրցոյթ Վեհարանի նորոգուած շէնքի նախասրահի նկարազարդման համար «Հայոց մեծ դարձը» թեմայով
- Նկարը պէտք է ստեղծել ռէալիստական գեղանկարչութեան սկզբունքների համաձայն։
- Իրադարձութիւնը ներկայացնել Արածանի գետի ափին՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրութեան («Ագաթանգեղոս Հայոց պատմութիւն», Երևան, 1983, էջ 415-427) ։
- Սբ. Գրիգոր Լուսաւորչին և Սբ. Տրդատ արքային, պետական աւագանուն, զօրականներին, հոգևորականութեանն ու ժողովրդին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստաւորմամբ։
* Սբ. Գրիգոր Լուսաւորչին կարելի է պատկերել նաև այսօր կիրառուող Հայրապետական զգեստաւորմամբ։
- Տեսարանի մէջ պատկերել թագաւորական և եկեղեցական նշանակները։
- Նկարի վերին հատուածը պէտք է լինի կիսաշրջանաձև, բարձրութիւնը՝ 315 սմ., լայնութիւնը՝ 200 սմ., կատարուած իւղաներկով, կտաւի վրայ։
- Էսքիզը (կամ էսքիզները) պէտք է լինի 70×50 սմ.։
- Էսքիզները ներկայացնել գոյնով (ըստ ցանկութեան՝ իւղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նիւթերով, կարելի է նաև խառը տեխնիկայով)։
- Էսքիզների Մրցոյթի վերջնաժամկէտն է 1 Հոկտեմբեր 2019թ.։
- Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, թանգարանների գրասենեակ (010/517-234)։
- Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մէջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախօսահամար և էլեկտրոնային հասցէ: Նոյն ծածկագիրը նշուի էսքիզի կամ էսքիզների վրայ։
- Էսքիզի (կամ էսքիզների) համար յայտարարուած Մրցոյթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրաւունք: Աւարտուն աշխատանքի համար կը վճարուի 5.000.000 ՀՀ դրամ (ներառեալ հարկերը)։
- Մրցոյթը շահած հեղինակի հետ կը կնքուի պայմանագիր, որից յետոյ հեղինակը նախատեսուած գումարից կը ստանայ 20% կանխավճար։
- Աւարտուն աշխատանքի վերջնաժամկէտը՝ 10 Ապրիլ 2020թ.։
***
Մրցոյթ թիւ 2
Մրցոյթ Վեհարանի նորոգուած շէնքի նախասրահի նկարազարդման համար «Տեսիլք Լուսաւորչի» թեմայով
- Նկարը պէտք է ստեղծել ռէալիստական գեղանկարչութեան սկզբունքների համաձայն։
- Տեսիլքը ներկայացնել գիշերուայ մթութեան մէջ՝ Վաղարշապատում, թագաւորական պալատի մերձակայքում՝ ըստ Ագաթանգեղոսի նկարագրութեան («Ագաթանգեղոս Հայոց պատմութիւն», Երևան, 1983, էջ 463-467)։
- Սբ. Գրիգոր Լուսաւորչին պատկերել Դ. դարին բնորոշ զգեստաւորմամբ (առանց ծիսական հանդերձանքի).
- Տէր Յիսուս Քրիստոսին պատկերել՝ հայրենի հողին կանգնած և ձեռքին լուսաճառագ ուռը, երկինքը բացեալ՝ Հայր Աստծոյ և Սուրբ Հոգու խորհրդանշական պատկերների (Է և աղաւնի) երևմամբ։
- Մայր Տաճարը և միւս եկեղեցիները (Սբ. Հռիփսիմէ, Սբ. Գայիանէ, Սբ. Շողակաթ) ներկայացնել այսօրուայ ճարտարապետական տեսքով և լուսեղէն գծագրութեամբ։
- Նկարի վերին հատուածը պէտք է լինի կիսաշրջանաձև, բարձրութիւնը՝ 315 սմ., լայնութիւնը՝ 200 սմ., կատարուած իւղաներկով, կտաւի վրայ։
- Էսքիզը (կամ էսքիզները) պէտք է լինի 70×50 սմ.։
- Էսքիզները ներկայացնել գոյնով (ըստ ցանկութեան՝ իւղաներկով, ջրաներկով, ակրիլով և այլ նիւթերով, կարելի է նաև խառը տեխնիկայով)։
- Էսքիզների Մրցոյթի վերջնաժամկէտն է 1 Հոկտեմբեր, 2019 թ.։
- Էսքիզները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, թանգարանների գրասենեակ (010/517-234)։
- Էսքիզների հետ ներկայացնել ծածկագրի ծրար 5 նիշով: Փակ ծրարի մէջ նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանուն, հեռախօսահամար և էլեկտրոնային հասցէ: Նոյն ծածկագիրը նշուի էսքիզի կամ էսքիզների վրայ։
- Էսքիզի (կամ էսքիզների) համար յայտարարուած Մրցոյթը շահող հեղինակը ստանում է իրականացման իրաւունք: Աւարտուն աշխատանքի համար կը վճարուի 5.000.000 ՀՀ դրամ (ներառեալ հարկերը)։
- Մրցոյթը շահած հեղինակի հետ կը կնքուի պայմանագիր, որից յետոյ հեղինակը նախատեսուած գումարից կը ստանայ 20% կանխավճար։
- Աւարտուն աշխատանքի վերջնաժամկէտը՝ 10 Ապրիլ 2020թ.:






