Ուրբաթ, 13. 12. 2024

spot_img

Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ. Փաշինյան

Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորներ,ը ինչպես նաեւ ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն ամենայն խստությամբ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հուլիսի 17-ին Իջևանում ճանապարհ փակած քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել: Երեկվանից Իջևանում է գտնվում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին