Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Յուլիսի 14-ին ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կողմից կազմակերպած «Երաժշտական Հայաստան» եւ «Երեւանի ամառային փորձառութիւն» ծրագրերի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ հայ երիտասարդների՝ ուղեկցութեամբ ծրագրերի ղեկավարների:

Հանդիպմանը «Երեւանի փորձառութիւն» ծրագրի ղեկավար Գայիանէ Մանուկեանը ներկայացրեց երիտասարդներին՝ հայցելով Նորին Սրբութեան հայրական օրհնութիւնը:

Զրոյցի ընթացքում Նորին Սրբութիւնը կարեւոր նկատեց նմանատիպ այցելութիւնների կազմակերպումը դէպի հայրենիք, քանի որ դրանք ազգային ապրումների նորոգման լաւագոյն առիթ են հանդիսանում տարբեր երկրներում հասակ առած հայորդիների համար: Վեհափառը ընդգծեց, որ մատաղ սերնդին ազգային եւ հոգեւոր արժէքներով կրթելու եւ դաստիարակելու շնորհիւ է, որ սփիւռքում ապրող հայորդիների մտքում ստեղծւում է հայրենիքի մի պատկեր, որն էլ խթան է հանդիսանում Հայաստան այցելելու համար:

Հայոց Հովուապետն իր գնահատանքը բերեց նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանն այսպիսի ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակներում սփիւռքի երիտասարդները հնարաւորութիւն են ստանում ծանօթանալու Հայաստանին, հաղորդ դառնալու Հայոց Եկեղեցու պատմութեանը եւ նրա սրբութիւններին, ինչպէս նաեւ ձեռք բերելու մասնագիտական  փորձառութիւն զանազան հաստատութիւններում եւ կառոյցներում:

Նորին Սրբութիւնը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին