Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Քաղավիացիայի կոմիտեն հանդես է կգա «օդի հարկը» հանելու օրենսդրական առաջարկությամբ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հանդես կգա օրենսդրական առաջարկությամբ, այսպես կոչված, «օդի հարկի» փոփոխության հետ կապված:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ իրենք առաջարկում են բացվող նոր ուղղությունների համար այդ «օդի հարկը» հանել:

«Ամենամեծ խոչընդոտն այն է, որ ծախսերը մեծ են Հայաստանում: «Զվարթնոց» օդանավակայանի սակագներն են բարձր, դրան էլ գումարվում է օդի գումարը: Այդ 10 հազար դրամը փոքր գումար չէ: Օրինակ, եթե «Ryanair» ընկերության տոմսի միջին գինը Եվրոպայում 40 եվրո է, ապա Հայաստանի դեպքում կգումարվի ևս 20-ը: Դա լուրջ խնդիր է: Մենք ցանկանում ենք առաջարկել նոր ուղղությունների համար օդի գումարը հանել: Երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում, նման հարկը ռիսկային է»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Նա նշեց, որ եթե այդ օրենսդրական փոփոխությունն ընդունվի, «Զվարթնոց»-ն էլ պատրաստ լինի իր սակագները վերանայի նոր ուղղությունների համար, ապա «Wizz air»-ն ու «Ryanair»-ը պատրաստ են մուտք գործել Հայաստանի շուկա 2020 թվականի ամառը: Դրանք պատրաստ են միաժամանակ էլ մուտք գործել շուկա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին