Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Արման Թաթոյանը մանրամասներ է ներկայացնում օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանին այցելությունից

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն օրեր առաջ այցելել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պահման պայմանների հետ կապված որևէ դժգոհություն չի ներկայացվել իրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը, և առհասարակ Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող բոլոր հարցերն իմ ուշադրության ներքո են: Դա Հայաստանում ամենաարդիական հարցերից է։ Ես մի քանի օր առաջ այցելել եմ Քոչարյանին՝ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ ուներ փաստաբանական թիմը պահման պայմանների հետ կապված: Իմ խնդիրը հիմա պահման պայմանների հետ կապված հարցերն են: Պահման պայմանների հետ կապված որևէ դժգոհություն չներկայացվեց,նույն վիճակն է»,-ասաց Թաթոյանը:

Ինչ վերաբերում է գործի դատաքննությանը վերաբերող հարցերին, թեև ՄԻՊ-ին մտահոգություններ ներկայացվել են, սակայն Թաթոյանը շեշտեց, որ իրավունք չունի միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատականներ տալ:

Նա նշեց, որ պաշտպանական կողմի՝ կոնկրետ դատավորների գործողություններին վերաբերող հարցերին, մտահոգություններին տեղյակ է: «Սակայն ես հիմա դրանց վերաբերյալ չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ դրանցից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Պաշտպան Ալումյանն ինձ հրապարակային դիմել էր, դրանից հետո մենք խոսել ենք, քննարկել ենք հարցը և պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ փաստարկները գրավոր կներկայացնի, որն էլ մանրամասն ուսումնասիրելուց հետո կհասկանանք՝ մեր իրավասությանը վերաբերում է, թե ոչ»,-ասաց Թաթոյանը:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին