Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է. Տուսկը հայտնել է տպավորությունը Սևան այցից հետո

Սա այն տեղն է, որտեղ բաբախում է Եվրոպայի սիրտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սևանավանք այցից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Չնայած ես քաղաքական գործիչ եմ, սակայն մշակույթը շատ ավելի կարևոր է և  ամենից առավել: Ես իսկապես տպավորված եմ: Որպես եվրոպացի՝ կարծում եմ, որ սա միայն իմ տեսակետը չէ՝ սա այն տեղն է, որտեղ Եվրոպայի սիրտը բաբախում է»,- ասաց Տուսկը:

Նա Հայաստանի մշակութային ժառանգությունը համարեց ամենատպավորիչներից՝ ոչ միայն այս տարածաշրջանում: Եվրոպական խորհրդի նախագահ երկրի ամենակարևոր առավելությունը համարեց Հայաստանի մարդկանց, շեշտեց՝ դա ուղղակի հաճոյախոսություն չէ:

Տուսկը նշեց, որ առաջին անգամ է խաչքարերը տեսնում և շատ տպավորված է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին