Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Հարցվածների մեծամասնությունը բաց և թափանցիկ է համարում ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծամասնությունը բաց և թափանցիկ է գնահատել ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թափանցիկ ու բաց լինելու  առումով ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքը  շատ բարենպաստ է համարել հարցման մասնակիցների 37 տոկոսը, ավելի շուտ բարենպաստ՝ 35 տոկոսը, ավելի շուտ ոչ բարենպաստ՝ 16 տոկոսը, շատ անբարենպաստ՝ 5 տոկոսը:

Հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատանքն ընդհանուր առմամբ բարենպաստ է  համարել 72 տոկոսը, անբարենպաստ՝ 24 տոկոսը:

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին