Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըշնորհավորական ուղերձ է հղել Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

«Լինելով մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական սկզբունքների ջատագով՝ Դուք չեք երկնչել քննադատության առջև՝ հաստատակամորեն սատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսական, արդարադատության, պետական կառավարման և այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Արմեն Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահին մաղթել է հաջողություն և աննկուն կամք գաղափարների և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին