Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ՀՀ ԱԳ նախարարը Արցախում կանդրադառնա վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ Արցախի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի վաշինգոտնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին։

«Արմենպրես»ի հարցին ի պատասխան, այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Հարցին, թե արդյոք Մնացականյանը արցախյան կողմին է փոխանցելու նաև համանախագահների՝ Վաշինգտոնում արված առաջարկությունները, Նաղդալյանը պատասխանեց, որ դա կանոնավոր գործառույթ է, որը մշտապես իրականացվում է Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումից առաջ կամ հետո։

«Սա իրականացվում է Արցախն առավել ներգրավված պահելու համար, սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին և ,բնականաբար, այս հանդիպման ընթաքում նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ քննարկված հարցերին, իսկ այդ հարցերը քննարկվելու են Արցախի ղեկավարության հետ»,- ասաց մամուլի քարտուղարը։

Նա հայտնեց, որ այցի շրջանակում նախարարը հանդիպելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին