Հինգշաբթի, 05. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական երկրորդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական երկրորդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ  հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը մարզիչներից և մարզիկներից հետաքրքրվել է մրցումների ընթացքի, ապա՝ առկա հնարավորությունների, խնդիրների մասին:

Մարզիկները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար, այնուհետև ներկայացրել արդյունքները: Մարզիչներն ու մարզիկները խոսել են նաև առանձին մարզաձևերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկայում նախատեսված մրցելույթներում և Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին