Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ՀՀ-ում մինչև 18 տարեկանների հիվանդանոցային բուժօգնությունն ամբողջությամբ կիրականացվի անվճար

Հայաստանի Հանրապետությունում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հունիսի 27-ի նիստում:

Որոշման նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաներ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում»,- ասաց Ավանեսյանը:

Նախատեսվում է նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը, ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.75 մլրդ դրամ:

Ներկայում Հայաստանում հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ պետպատվերի շրջանակում է կատարվում մինչև 7 տարեկանների համար: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին