Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունեցել  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպմանը տիկին Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու արդեն իրականացված աշխատանքները:

Քննարկվել է Մայր Աթոռի և «Իմ քայլը» ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հետ համատեղ կրթական, սոցիալական, առողջապահական ծրագրեր իրականացնելու, համատեղ համագործակցության մի շարք հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին