Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

ՀՖՖ-ն ազգային նոր մարզադաշտը կկառուցի Երևանից դուրս. Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային նոր մարզադաշտը կկառուցի Երևանից դուրս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: «Ազգային մարզադաշտը Երևանից դուրս կառուցելու հիմնական պատճառն այն է, որ Երևանը շատ խիտ է կառուցապատված և եթե մեզ հաջողվի մարզում կառուցել մարզադաշտը, ապա դաշտի կողքին կկառուցվեն այլ ենթակառուցվածքներ՝ այդ կերպ նպաստելով մարզերի զարգացմանը»,-ասաց նա: 

Վանեցյանի խոսքով` «Հրազդան» մարզադաշտը պատմություն կրող է, սակայն վերանորոգումը հսկայական գումարներ կպահանջի: «ՀՖՖ չունի այդքան գումար, դրա համար պետք այլ ներդրող: Մարզադաշտի սեփականատերն այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է: Մասնագետների գնահատմամբ, որքան էլ այն վերանորոգվի, չի կարող համապատասխանել միջազգային ստանդարտներին»,-նշեց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին