Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Մենիշխանությունը տապալվել է. Գարո Փայլանը՝ Ստամբուլի ընտրությունների մասին

 Թուրքիայի մեջլիսի՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոչ է արել Ստամբուլում տապալված մենիշխանության վրա ժողովրդավարություն կառուցել:

Նա Bianet լրատվական գործակալությանը Ստամբուլի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ իր գնահատականներն է հայտնել: «ԺԴԿ-ի ընտրողները այս անգամ նախկինից ավելի վճռական էին: Սակայն, այս ընտրություններում ամենակարևորն այն էր, որ տապալվեց մենիշխանությունը: Այժմ ժողովրդավարության համար բոլորս միասին, ձեռք ձեռքի տված պետք է պայքարենք: Պետք է մի կողմ թողնենք միջկուսակցական խնդիրները, քուրդ, թուրք, հայ լինելը և մենիշխանության տապալման վրա կրկին ժողովրդավարություն կառուցենք՝ հանուն Թուրքիայի բոլոր քաղաքացիների», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փայլանը:

Հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ըստ Թուրքիայի Բարձրագույն ընտրական մարմնի հրապարակած տվյալների՝ ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4 միլիոն 741 հազար 868 ձայն (54.21%), իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 3 միլիոն 935 հազար 453 ձայն (44.99%): Ընտրություններին 10 միլիոն 570 հազար 354 ընտրողներից մասնակցել է 8 միլիոն 925 հազար 63-ը:

«Երջանկություն» կուսակցության թեկնածու Նեջդեթ Գյոքչընարը ստացել է 47 հազար 829, իսկ «Հայրենիք» կուսակցության թեկնածու Մուստաֆա Իլքեր Յուջելը 14 հազար 545 ձայն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին