Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաև դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ են հաղորդել տարբեր ոլորտներում փոխգործակցությանը: Գործադիրի ղեկավարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներն առաջ մղելու, մասնավորապես եվրոպական չափանիշներին համապատասխան անկախ դատական համակարգ ստեղծելու գործում:

Մաթիաս Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար ու նշել, որ իր համար մեծ պատասխանատվություն էր իրականացնել առաքելությունը՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ու ընթացող փոփոխությունների ժամանակաշրջանում: Դեսպանը շեշտել է, որ Հայաստանի հետ ավանդական լավ հարաբերությունները նոր ազդակ են ստացել երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացների արդյունքում: Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի գործընկերների հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում մեծ է հետաքրքրությունը նաև գերմանական բիզնեսի կողմից, մասնավորապես, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին