Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ԱԺ-ն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց Վահե Գրիգորյանին

 ՀՀ ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում  ընտրեց Վահե Գրիգորյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ:

ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 122-ը: Կողմ էր քվեարկել 99 պատգամավոր, դեմ՝ 22-ը: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:

Դեռ 6-րդ գումարման ԱԺ-ում նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չէր ստացել բավարար ձայներ դատավորի պաշտոնը ստանձնելու համար: 7-րդ գումարման ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում քվեարկությամբ չի ընտրել նաև նախագահի կողմից առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, ապա Արթուր Վաղարշյանին: Նախագահը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին