Երկուշաբթի, 09. 03. 2026

spot_img

Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ

 Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։

«Կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և ազատության ընդհանուր արժեքների և համոզմունքների վրա, որոնք վեր են այսրոպեական քաղաքական և տնտեսական շահերից։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակին՝ ֆրանսիական կառավարությանը կոչ անելու համար՝ անաչառություն ցուցաբերել և չտրվել Ադրբեջանի ճնշմանը։ 

Համոզված ենք, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։ Նմանատիպ գործողությունները ոչ միայն չեն կարող ներկայացվել որպես չեզոք դիրքորոշում, այլ, ընդհակառակը՝ հակամարտության կողմերից մեկին ակնհայտ աջակցություն են հանդիսանում։

Ինչպես բազմիցս ենք հայտարարել՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված Արցախի վարչատարածքային միավորները միջազգային գործընթացներին ներգրավելու համար պայմանների ստեղծմանը։ Խորապես համոզված ենք, որ միջազգային համագործակցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խթանման արդյունավետ գործիք է, և  նման կարևոր առավելությունից ու մարդասիրական շփումների համար հնարավորություններից Արցախի քաղաքացիներին զրկելու փորձերն անթույլատրելի են»,- նշված է մեկնաբանության մեջ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին