Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

Համահայկական խաղերի ջահը վառուել է Մուսալեռան գագաթին

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Համահայկական խաղերի պատուիրակութիւնը յատուկ առաքելութեամբ մեկնել է Արևմտեան Հայաստան՝ պատմական Կիլիկիայի տարածք: Մուսալեռան ստորոտում՝ Վագըֆ գիւղի Սուրբ  Աստուածածին հայկական եկեղեցում, Պոլսի Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգևոր առաջնորդ Հայր Սուրբ Թաթուլ Անուշեանի ձեռամբ նախ պատարագ է մատուցուել` Համահայկական խաղերի յաջող մեկնարկի ու ընթացքի համար: Ապա, եկեղեցու վառուող մոմերից Համահայկական խաղերի  ջահը վառելու պատիւը վերապահուել է խաղերի հիմնադիրներից ամերիկահայ բարերար Ալպէր Պօյաճեանին:

Ինչպէս «Արմէնփրէս»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի կազմկոմիտէից, ՀԽՀԿ փոխնախագահ Ռոլանդ Շառոյեանի կարծիքով՝  այս արարողութիւնը մէկ անգամ ևս հաստատում է, որ հայ ժողովուրդը աշխարհի որ ծայրում էլ լինի, իր հաւաքական միտքն ուղղուած է  լինելու հայրենիքի միասնութեան միջոցով պահելուն, պահպանելուն ու զարգացնելուն:

Վառուած կրակը Մուսալեռան գագաթ հասցնելու իւրատեսակ յաղթարշաւի բոլոր այլ մանրամասները կը ցուցադրուեն Համահայկական խաղերի բացման արարողութեան ժամանակ:  ՀԽՀԿ գործկոմի անդամ Պերճ Հալաջեանը ջահի վառման և տեղի ունեցած իրադարձութեան վերաբերեալ ասել է. «Բախտ ունեցանք այսօր, այս սերնդի մարդիկ, որ տեսանք ջահի վառման հանդիսաւոր արարողութիւնը: Այս սերունդը տէրն է այս գործի և հայապահպանման այս պահի»:

Համահայկական խաղերի պատուիրակութիւնն այցելեց նաև պատմական Կիլիկիայի բերդեր` Լևոն Երկրորդ թագաւորի բերդ և մայրաքաղաք Սիսի միջնաբերդ:

Համահայկական 7-րդ խաղերն այս տարի կը կայանան Օգոստոսին: Բացման արարողութիւնը տեղի կ՚ունենայ Ստեփանակերտում` Օգոստոսի 6-ին:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին