Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

 Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը: 

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն խնդրում եմ ընդունել իմ, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, հրաժարականը՝ խորհրդի անդամի իմ լիազորությունները դադարած համարելով ս.թ. հունիսի 14-ից: միաժամանակ հայտնում եմ, որ նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը: 

Հայտնում եմ նաև, որ որպես դատավոր շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների գործընթացին մեր երկրի համար կարևորագույն այդ ժամանակաշրջանում»,- ասված է հրաժարականի տեքստի մեջ: 

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 24-ին հրաժարական տվեց: Նրա հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել էր Գևորգ Դանիելյանին, սակայն հունիսի 7-ին նա ևս հրաժարական տվեց: ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Սերգեյ Չիչոյանին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին