Շաբաթ, 21. 02. 2026

spot_img

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ. Մարտ 1868 – Յունիս 1936

       ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-  Ութսուներեք տարի առաջ սոյն ամսին մահացաւ ռուս գրող, քաղաքական գործիչ Մաքսիմ Գորկին։ Նա ապրեց 68 տարի, իսկ ոչ թէ ունեցաւ նորմալ կեանք, ինչպէս ունեն միլիոնաւոր մարդիկ, այլ վարեց չարքաշ, տառապալից, աստանդական կեանք։ Նա իր առաքելութիւնն էր համարում գտնել մի ելք, որով կայուն, մշտնջենական, արդարութիւն հաստատուի մարդկային հասարակութիւնում։ Աւա՜ղ չստացուեց։ Մաքսիմ Գորկու աշխատութիւններում արտացոլուած են տառապեալ զանգուածների դառը, դժոխային առօրեան, կենցաղը։

        Մաքսիմ Գորկուն ներկայացնելը դժուարին գործ է 21-րդ դարի երկրորդ տասնամեակում, երբ Խորհրդային Միութիւնը, Սոցիալիստական ճամբարը, բազում երկրների համայնավարական կուսակցութիւնները կազմալուծուել են, մինչև իսկ ձախակողմեան աւելի պացիֆիստական կողմնորոշում ունեցող կուսակցութիւնները հեղինակութիւն չեն վայելում ընտրական մրցակցութիւններում։

        Մաքսիմ Գորկու մասին գրելն անհետաքրքիր կը լինի մեր օրերում, երբ հողագնդի բնակչութեան մեծամասնութիւնը գայթակղուած է քաղքենիական նկրտումներով ու գտնւում է սպառողական ապրանքների շուկայի խաբուսիկ գովազդների ուղղակի ազդեցութեան ներքոյ։

ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին