Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը:
Հայտնում եմ նաև, որ որպես դատավոր շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների գործընթացին մեր երկրի համար կարևորագույն այդ ժամանակաշրջանում»,- ասված է հրաժարականի տեքստի մեջ:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 24-ին հրաժարական տվեց: Նրա հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել էր Գևորգ Դանիելյանին, սակայն հունիսի 7-ին նա ևս հրաժարական տվեց: ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Սերգեյ Չիչոյանին:






