Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող միջնադարյան քարայրաամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջը:
«Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ»,- ասված է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:






