Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Հայաստանում կենսաթոշակները 2020 թվականին կբարձրանան. փոխնախարար

Հայաստանցիները 2020-ին ականատես կլինեն կենսաթոշակների չափերի բարձրացման. պետությունը նախատեսում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաև կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, և նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները: Եվ 2020-ին ականատես կլինենք կենսաթոշակների չափերի բարձրացմանը»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումները ցույց կտան, թե ինչ չափով կլինի բարձրացումը:  

Հարցին, թե բարձրացումը լինելու է միայն նվազագույն կենսաթոշակ ստացողների, թե նաև մյուսների համար` Սաիյանը հիշեցրեց, որ երբ ներկայացրել էին նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու մասին նախագիծ, նշել էին, որ այդ քաղաքականությունը պետք է կրի շարունակական բնույթ: «Եվ նախատեսվում է բարձրացնել թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակի չափը»,-ասաց Սաիյանը:

Նա շեշտեց, որ 10 տոկոսով կենսաթոշակ բարձրացնելու համար անհարժեշտ է լինելու շուրջ 30 մլրդ դրամ, բացի այդ կենսաթոշակառուների թվաքանակի աճ է արձանագրվում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին