Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հունիսի 7-ի արտահերթ նիստում փաթեթին կողմ քվեարկեց 72, դեմ՝ 32 պատգամավոր։ 

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտնեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին՝ ներկայացնելով անհամաձայնությունները:

Նա, մասնավորապես, նշեց, որ նվազագույն ամսական աշխատավարձը չպետք է հարկվի: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ իրենց անհամաձայնությունը մի շարք դրույթների վերաբերյալ արդեն հայտնել են: Նա շեշտեց, որ խմբակցությունը երբեք դեմ չի եղել եկամտահարկի համահարթեցմանը: «Մենք դրա կիրառմանն ու բացասական ազդեցությունների չչեղարկումն է, որ քննադատում ենք»,-նշեց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ կան ընդունելի և ոչ ընդունելի դրույթներ: «Այնպես չի լինում, որ մի մասին կողմ լինեք, մյուսին՝ դեմ: Ընդհանուր փաթեթն է դրվում քվեարկության, և արդյունքում դեմ եք լինում այն մեծ թվով բարելավվող դրույթներին»,-նշեց նա ու հավելեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Ազգային ժողովը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը քննարկում էր կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին