Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ով Հայաստանում է՝ մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական մշակութային առնչությունների, հումանիտար ոլորտներում համագործակցության խորացման շուրջ:






