Չորեքշաբթի, 25. 02. 2026

spot_img

Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Իտալիայի դեսպանություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Իտալիայի դեսպանություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, դեսպանության ողջ անձնակազմին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական մշակութային և պատմական առնչություններին՝ այս համատեքստում հատկապես կարևորելով Իտալիայում Մխիթարյան միաբանության գործունեությունը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ օրերս տիկնոջ հետ այցելել էր Վենետիկի Մխիթարյան միաբանություն և հանդիպել միաբանության անդամների հետ: Հանրապետության նախագահն ու Իտալիայի դեսպանը համակարծիք են եղել, որ միաբանությունը Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական, պատմական և մշակութային կապերի խորհրդանիշն է և Իտալիայում հայկական ներկայության հիանալի օրինակ: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին