Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Հայաստանում պահպանվել է հարաբերականորեն ցածր գնաճային միջավայր. ԿԲ նախագահ

Գնաճն այս տարվա մարտի դրությամբ կազմել է 1.9 տոկոս. ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակում պահպանվել է ցածր գնաճային միջավայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ լիագումար նիստում ներկայացնելիս այս մասին ասաց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«2019-ի առաջին եռամսյակում գնաճը պահպանվել է հարաբերականորեն ցածր մակարդակում՝ մարտի դրությամբ կազմելով 1.9 տոկոս՝  հիմնականում կրելով իրականացված հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և պայմանավորված  թույլ պահանջարկի ազդեցությամբ: Ելնելով դրանից, ինչպես նաև հաշվի առնելով համաշխարհային դանդաղման միտումները՝ եռամսյակի սկզբին ԿԲ-ն անհրաժեշտ է գտել փոքր-ինչ ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը և վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսով՝ սահմանելով այն 5.75 տոկոս»,-ասաց Ջավադյանը:

Մարտին և ապրիլին ԿԲ-ն անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը՝ խթանման չափը գնահատելով բավարար: Ջավադյանը վստահեցրեց, որ ամեն դեպքում ԿԲ-ն նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնման՝ դեպի գնաճի նպատակը: «Մեր գնահատմամբ՝ ներկայում ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խարսխմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը»,-նշեց նա:

ԿԲ-ն գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի պահպանել խթանող դրամավարկային քաղաքականության պայմանները՝ գնաճի նպատակի իրագործման համար:

«Համաձայն մեր գնահատականների՝ կանխատեսվող հորիզոնում գնաճի կանխատեսումներից շեղման ռիսկերը ելքերի ուղղությամբ են՝ պայմանավորված հիմնականում գործընկեր պետությունների զարգացումների և 2018-ի պետբյուջեի կատարման ընթացքով »,-նշեց Ջավադյանն ու վստահեցրեց, որ ցանկացած ռիսկերի դրսևորման դեպքում կվերլուծեն իրավիճակը և անհրաժեշտության դեպքում դրամավարկային քաղաքականությանը համապատասխանորեն կարձագանքեն՝ երաշխավորելով միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին