Շարունակուած նախորդ թիւէն
ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Անձնանունների սոյն ցանկը պատրաստել եմ գլխաւորապէս Կարապետ Գրիգորի Դուրգարեանի ԱՆՈՒԱՆԱԳԻՐՔ աշխատութիւնից, որը հրատարակուել է 1981 թուականին Երևանում։
ԶԱՐԶԱՆԴ Արական անուն, թուրքերէն է և նշանակում է սարսափ, ահաբեկութիւն։
ԶՕՐԱՅՐ Արական անուն, հայերէն է և նշանակում զօրաւոր տղամարդ։ Դրա փաղաքշական ձևն է Զօրիկը։
ԷԼՊԻՍ Իգական անուն, յունարէն է և նշանակում է յոյս։
ԷՄԻՆ Արական անուն, արաբերէն է և նշանակում է ապահով, վստահելի, հաւատարիմ։
ԹԱՀՄԱԶ Արական անուն, պարսկերէն անուան հայերէն արտասանութիւնն է և նշանակում է ուժեղ ձի։
ԹԱՄԱՐ Իգական անուն, եբրայերէն է և նշանակում է արմաւ։
ԹԵՄՈՒՐ Արական անուն, թուրքերէն է և նշանակում է երկաթ։
ԹԷՈԴՈՐՈՍ Արական անուն, յունարէն է և նշանակում է Աստծոյ պարգև։
ԹՈՎՄԱՍ Արական անուն, յունարէն է և նշանակում է երկուորեակ։
ԻՍՐԱՅԷԼ Արական անուն, եբրայերէն է և նշանակում է մարտիկ՝ Աստծոյ։
ԻՒՂԱԲԵՐ Իգական անուն, հայերէն է և նշանակում է իւղ բերող։
ԼԵՒՈՆ Արական անուն, հայերէն տարատեսակն է յունարէն, լատիներէն, ֆրանսերէն և ռուսերէնից բացի։ Այն նշանակում է առիւծ։
ԼՈՒՍԻԿ Իգական անուն, հայերէն է։ Դա լոյս բառի փաղաքշականն է։
ԼՈՒՍՆԹԱԳ Իգական անուն, հայերէն է։ Դա արեգակնային համակարգի մոլորակներից է։
ԽԱԺԱԿ Արական անուն, նշանակում է կապտականաչ աչքեր ունեցող։
ԽԱՆԱՄԻՐ Արական անուն, կազմուել է խան և ամիր բառերից։
ԽԱՉԱՏՈՒՐ Արական անուն, հայերէն է և նշանակում է Խաչի՝ Քրիստոսի պարգևած։
ԽԱՉԻԿ Արական անուն, հայերէն է։ Այն Խաչի փաղաքշականն է։ Խաչը Քրիստոսի խորհրդանիշն է։
ԽՈՍՐՈՎ Արական անուն, պահլաւերէն է և նշանակում է բարեհամբաւ։
ԾԱՏՈՒՐ Արական անուն, հայերէն է։ Դա Աստուածատուրի փաղաքշականն է։
ԿԱՏԱՐԻՆԷ Իգական անուն, կազմուել է յունարէն katharis ածականից, որը նշանակում է մաքուր։
ԿԱՐՊԻՍ Արական անուն, յունարէն karpos, որը նշանակում է պտուղ։
ԿԵԿԵԼ Իգական անուն, վրացերէն է Կեկելէ արտասանութեամբ և նշանակում է գեղուհի։ Դա տարածուած է եղել վրացահայ համայնքում։
ԿԻՒՐԵՂ Արական անուն, յունարէն անուան հայերէն արտասանութիւնն է։ Դա տէր բառի փաղաքշականն է։
ԿԻՐԱԿՈՍ Արական անուն, յունարէն է և նշանակում է տերունական։
ԿԼԱՒԴԻԱ Իգական անուն, կազմուել է լատիներէն claudio բայից, որը նշանակում է թաքցնել։
ԿՈՄԻՏԱՍ Արական անուն, յունարէն է և նշանակում է գիսաւոր, երկար մազեր ունեցող։
ԿՈՐԻՒՆ Արական անուն, հայերէն է և նշանակում է առիւծի ձագ։
ՀԱՄԱԶԱՍՊ Արական անուն, պարսկերէն է և նշանակում է ձիերի երամակ կամ շատ ձիեր ունեցող։
ՀՐԱՅՐ Արական անուն, նշանակում է կրակէ մարդ։
ՂԱՀՐԱՄԱՆ Արական անուն, պարսկերէն է և նշանակում է քաջ, հերոս։
ՂԱՐԻԲ Արական անուն, արաբերէն է և նշանակում է պանդուխտ, վտարանդի։ Սրանից միայն ազգանուն է մնացել։
ՂԱՓԼԱՆ Արական անուն, թուրքերէն է և նշանակում է վագր։
ՂՈՒԿԱՍ Արական անուն, յունարէն անուան հայերէն արտասանութիւնն է և նշանակում է յարութիւն:
ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ
Շար. 2






