Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության այցը տեղի է ունենում ՀՀ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների առնչությամբ ս.թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստանում դատաիրավական բարեխումներին աջակցություն տրամադրելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԽ պատվիրակության այցը Հայաստան և երկկողմ համագործակցությունը մեր երկրի դատաիրավական համակարգում բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխությունները առաջնահերթ գործընթաց և օրակարգ են կառավարության համար, որոնք պետք է երաշխավորեն  մեր երկրում լիարժեք անկախ դատական համակարգի գոյությունը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ստացել են քաղաքացիների լիաժեք վստահությունն ու մանդատը:  «Քաղաքական առումով հատկապեսհեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարցիսկ Հայաստանի Հանրապետությունումո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունըումի՞ց է բխում այդ իշխանությունըո՞ւմիշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունըՍա ասում եմորովհետևՀայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալըոր Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդինժողովուրդնիր իշխանությունն իրացնում է ազատ ընտրություններիհանրաքվեներիՍահմանադրությամբնախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցովԵվայստեղայս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետականմարմիններն ենԵվ խնդիրն այն էորըստ էությանվերջին մեկ տարվա քաղաքականիրողությունների բերումով մենք, ի տարբերություն կառավարության և խորհրդարանի, դատարանները չեն վայելու ժողովրդի վստահությունը: Այստեղից էոր անընդհատ դատականորոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնումհանրությունը պարզապեսչի վստահում մեր դատական համակարգինև սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող էդառնալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ կառավարությանը կհաջողվի միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ:

 

ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը վերահաստատել է ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն ողջունում է դատաիրավական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության քայլերն ու նշել, որ Հայաստան են ժամանել քննարկելու դրանց իրականացման գործում երկկողմ համագործակցության հետագա քայլերն ու գործողությունները: Քրիստոս Ջակումոպուլոսը հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ` բարեփոխումների գործընթացում` ներդնելով ԵԽ ամբողջ փորձագիտական ներուժը:

Ընդգծելով Հայաստանի` Եվրոպայի խորհրդի անդամ լինելու փաստը, վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես ԵԽ անդամ պետություն՝ ՀՀ ստանձնած պարտավորություններին։

ԵԽ պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի առանցքային կառույցների ղեկավարները՝  ԳՐԵԿՈ -ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրինության ներքո Արդարադատության և իրավական համագործակցության վարչության պետ Հաննե Յունկերը, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը:

 

Այս հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի Հայաստանում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին