Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շարունակուած նախորդ թիւէն 

       ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-  Անձնանունների սոյն ցանկը պատրաստել եմ գլխաւորապէս Կարապետ Գրիգորի Դուրգարեանի ԱՆՈՒԱՆԱԳԻՐՔ աշխատութիւնից, որը հրատարակուել է 1981 թուականին Երևանում։

ԶԱՐԶԱՆԴ   Արական անուն, թուրքերէն է և նշանակում է սարսափ, ահաբեկութիւն։

        ԶՕՐԱՅՐ   Արական անուն, հայերէն է և նշանակում զօրաւոր տղամարդ։ Դրա փաղաքշական ձևն է Զօրիկը։

        ԷԼՊԻՍ   Իգական անուն, յունարէն է և նշանակում է յոյս։

       ԷՄԻՆ   Արական անուն, արաբերէն է և նշանակում է ապահով, վստահելի, հաւատարիմ։

        ԹԱՀՄԱԶ   Արական անուն, պարսկերէն անուան հայերէն արտասանութիւնն է և նշանակում է ուժեղ ձի։

        ԹԱՄԱՐ   Իգական անուն, եբրայերէն է և նշանակում է արմաւ։

        ԹԵՄՈՒՐ   Արական անուն, թուրքերէն է և նշանակում է երկաթ։

        ԹԷՈԴՈՐՈՍ   Արական անուն, յունարէն է և նշանակում է Աստծոյ պարգև։

        ԹՈՎՄԱՍ   Արական անուն, յունարէն է և նշանակում է երկուորեակ։

        ԻՍՐԱՅԷԼ   Արական անուն, եբրայերէն է և նշանակում է մարտիկ՝ Աստծոյ։

        ԻՒՂԱԲԵՐ   Իգական անուն, հայերէն է և նշանակում է իւղ բերող։

        ԼԵՒՈՆ   Արական անուն, հայերէն տարատեսակն է յունարէն, լատիներէն, ֆրանսերէն և ռուսերէնից բացի։ Այն նշանակում է առիւծ։

        ԼՈՒՍԻԿ   Իգական անուն, հայերէն է։ Դա լոյս բառի փաղաքշականն է։

        ԼՈՒՍՆԹԱԳ   Իգական անուն, հայերէն է։ Դա արեգակնային համակարգի մոլորակներից է։

        ԽԱԺԱԿ   Արական անուն, նշանակում է կապտականաչ աչքեր ունեցող։

        ԽԱՆԱՄԻՐ   Արական անուն, կազմուել է խան և ամիր բառերից։

        ԽԱՉԱՏՈՒՐ   Արական անուն, հայերէն է և նշանակում է Խաչի՝ Քրիստոսի պարգևած։

        ԽԱՉԻԿ   Արական անուն, հայերէն է։ Այն Խաչի փաղաքշականն է։ Խաչը Քրիստոսի խորհրդանիշն է։

        ԽՈՍՐՈՎ   Արական անուն, պահլաւերէն է և նշանակում է բարեհամբաւ։

        ԾԱՏՈՒՐ   Արական անուն, հայերէն է։ Դա Աստուածատուրի փաղաքշականն է։

        ԿԱՏԱՐԻՆԷ   Իգական անուն, կազմուել է յունարէն katharis ածականից, որը նշանակում է մաքուր։

        ԿԱՐՊԻՍ   Արական անուն, յունարէն karpos, որը նշանակում է պտուղ։

        ԿԵԿԵԼ   Իգական անուն, վրացերէն է Կեկելէ արտասանութեամբ և նշանակում է գեղուհի։ Դա տարածուած է եղել վրացահայ համայնքում։

        ԿԻՒՐԵՂ   Արական անուն, յունարէն անուան հայերէն արտասանութիւնն է։ Դա տէր բառի փաղաքշականն է։

        ԿԻՐԱԿՈՍ   Արական անուն, յունարէն է և նշանակում է տերունական։

        ԿԼԱՒԴԻԱ   Իգական անուն, կազմուել է լատիներէն claudio բայից, որը նշանակում է թաքցնել։

        ԿՈՄԻՏԱՍ   Արական անուն, յունարէն է և նշանակում է գիսաւոր, երկար մազեր ունեցող։

        ԿՈՐԻՒՆ   Արական անուն, հայերէն է և նշանակում է առիւծի ձագ։

        ՀԱՄԱԶԱՍՊ   Արական անուն, պարսկերէն է և նշանակում է ձիերի երամակ կամ շատ ձիեր ունեցող։ 

        ՀՐԱՅՐ   Արական անուն, նշանակում է կրակէ մարդ։

        ՂԱՀՐԱՄԱՆ   Արական անուն, պարսկերէն է և նշանակում է քաջ, հերոս։

        ՂԱՐԻԲ   Արական անուն, արաբերէն է և նշանակում է պանդուխտ, վտարանդի։ Սրանից միայն ազգանուն է մնացել։

        ՂԱՓԼԱՆ   Արական անուն, թուրքերէն է և նշանակում է վագր։

        ՂՈՒԿԱՍ   Արական անուն, յունարէն անուան հայերէն արտասանութիւնն է և նշանակում է յարութիւն:

 ԺՈՐԱ ՀԱՄԲԱՐՉԵԱՆ

Շար. 2

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին