Երկուշաբթի, 02. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին հորդորեց համագործակցել ԶԼՄ-ների հետ և հանրությանը ներկայացնել կատարված աշխատանքները

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին հորդորեց համագործակցել ԶԼՄ-ների հետ։

«Պետք չէ զլանալ և փոփոխությունները, համագործակցելով ԶԼՄ-ների հետ, ներկայացնել հանրությանը, որովհետև ձեզ հայտնի շրջանակներից բխող աղմուկ-աղաղակի տակ մենք բազմաթիվ որոշումեր ենք կայացրել ու դեռ բազմաթիվ որոշումներ ենք կայացնելու», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը։

Նա ընդգծեց՝ խնդիր է առաջադրում, որ կատարված աշխատանքները կոնկրետ ու լայսնամասշտաբ, պատշաճ ծավալներով լուսաբանվի։

«Ավելորդ համեստության կարիք բացարձակապես չկա, ոչ միայն պարծենալու առումով, պարծենալու խնդիր դրված չէ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի։ Շատ կարևոր է, որովհետև շատ դեպքերում ինչ-որ տեղում ինչ-որ կոռուպցիոն դրսևորումներ են ի հայտ գալիս ու պատճառներից մեկն այն է, որ քաղաքացիները երբեմն տեղյակ չեն լինում, որ, օրինակ, այդ դեղամիջոցը պետությունն իրենց հատկացրել է անվճար», – նշեց ՀՀ վարչապետը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին