Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանն իր զորակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ու իր զորակցությունը հայտնել  «Արսենալ»-«Չելսի» այսօրվա խաղից առաջ, որին հայազգի ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Բաքվի ռասիստական դիրքորոշման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը:

«Ասացի, որ հիանում ենք իրենով և հպարտանում։ Ամբողջ հոգով և ամբողջ սրտով իր հետ ենք ու իր կողքին»,- նշել է վարչապետը։

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին