ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ. Անձնանունների սոյն ցանկը պատրաստել եմ գլխաւորապէս Կարապետ Գրիգորի Դուրգարեանի ԱՆՈՒԱՆԱԳԻՐՔ աշխատութիւնից, որը հրատարակուել է 1981 թուականին Երևանում։
ԱԳՆԷՍ Իգական անուն, յունարէն է և նշանակում է մաքուր, սուրբ, համեստ։
ԱԼԹՈՒՆ Արական անուն, թուրքերէն նշանակում է ոսկի։ Ներկայում մնացել է որպէս ազգանուն։
ԱՆԱՍՏԱՍ Արական անուն, յունարէն է և նշանակում է յարութիւն։
ԱՆԺԵԼԱ Իգական անուն, յունարէն անուան ֆրանսերէն արտասանութիւնն է և նշանակում է հրեշտակ։
ԱՆՆԱ Իգական անուն, եբրայերէն է և նշանակում է շնորհալի, ողորմած, կամ պարգևատու, ողորմասիրտ։
ԱՆՏՈՆ Արական անուն, յունարէն ու լատիներէն է և նշանակում է առաջնորդ։
ԱՐԱՔՍ Իգական անուն։ Դա Երասխ գետի տարբերակն է։
ԱՐԻՍՏԱԿԷՍ Արական անուն, յունարէն է և նշանակում է կրկին պագէք։ Արիսը դրա փաղաքշականն է։
ԱՐՍԷՆ Արական անուն, յունարէն է և նշանակում է առնական, ամրակուռ։
ԱՒԱԳ Արական անուն, հայերէն է և նշանակում է մեծ, տարեց։
ԲԱԼԱՍԱՆ Իգական անուն, նշանակում է դեղ, դարման, սպեղանի։
ԲԱՐՍԱՄ, ՊԱՐՍԱՄ Արական անուն, ասորերէն է և նշանակում է որդի պահոց։
ԲԱՐՍԵՂ Արական անուն, յունական անուան հայերէն տարատեսակն է և նշանակում է արքայ։
ԲԵՆԻԱՄԻՆ Արական անուն, եբրայերէն է և նշանակում է աջի որդի (աջ կողմը նստող): Բենիկը հայերէն փաղաքշականն է։
ԲՈՐԻՍ Արական անուն, ռուսերէն անուան կրճատուած ձևն է։ Այն նշանակում է փառքի համար կռուող։
ԳԱԲՐԻԷԼ Արական անուն, եբրայերէն է և նշանակում է Աստծոյ մարդ։ Գաբօ, Գափօ, Գաբիկ ձևերը փաղաքշական են։
ԳԵՆԱԴԻ Արական անուն, կազմուել է յունարէն gennadas բառից։ Այն նշանակում է ազնուազարմ։
ԳԷՈՐԳ Արական անուն, յունարէն Եօրղոսի հայերէն արտասանութիւնն է։ Այն նշանակում է երկրագործ։
ԳԻՆՈՍ Արական անուն, յունարէն անուան արտասանութեան հայերէն տարատեսակն է։ Այն նշանակում է բարեծնունդ։
ԳՈՒՐԳԷՆ Արական անուն, պահլաւերէն է և նշանակում է գայլի պէս ուժեղ, նաև գայլուկ։
ԳՐԻԳՈՐ Արական անուն, յունարէն է և նշանակում է զգօն, արթուն, հսկող։ Գրիշան և Գիքորը դրա փաղաքշականն են։
ԴԱՍՏԱԳԻՒԼ Իգական անուն, պարսկերէն է և նշանակում է ծաղկեփունջ։
ԴԱԴԱՇ Արական անուն, պարսկերէն է և նշանակում է եղբայր։
ԴԱՐՉԻՆ Արական անուն, պարսկերէն է և նշանակում է cinnamon։ Դարչօ տարբերակը նրա փաղաքշականն է։
ԴԱՒԻԹ Արական անուն, եբրայերէն է և նշանակում է սիրեցեալ։ Դաւօ տարբերակը նրա փաղաքշականն է։
ԴԵՂՁԱՆԻԿ Իգական անուն, այն թռչունի տեսակ է։
ԴԵՐԵՆԻԿ Արական անուն, հայերէն է և նշանակում է վանքի սան, որդի վանաց։
ԴԻԱՆԱ Իգական անուն, հին հռոմէական դիցուհի։
ԴԻԼԲԱՐ Իգական անուն, պարսկերէն է և նշանակում է հմայիչ, դիւթիչ։
ԴՇԽՈՒՀԻ Իգական անուն, հայերէն է և նշանակում է թագուհի։
ԴՐԱՍՏԱՄԱՏ Արական անուն, պարսկերէն է և նշանակում է ճանապարհից չշեղուող։
ԵԳՈՐ Արական անուն, յունարէն Եօրղոսի ռուսերէն տարատեսակն է և նշանակում է երկրագործ։
ԵՆՈՔ Արական անուն, եբրայերէն է և նշանակում է նուիրեալ։
ԵՍԱՅԻ Արական անուն, եբրայերէն է և նշանակում է փրկութիւն։
ԵՒԱ Իգական անուն, եբրայերէն է և նշանակում է կեանք։
ԵՓՐԱՆՈՍ Արական անուն, յունարէն մի անուան հայերէն արտասանութիւնն է, որը նշանակում է ուրախ, զուարթ։
ԵՓՐԵՄ Արական անուն, եբրայերէն անուան հայերէն արտասանութիւնն է և նշանակում է պտղաբեր, աճող, փարթամ։
Շար. 1






