Շաբաթ, 15. 02. 2025

spot_img

Ռազմարդյունաբերության ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում  տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Վարչապետը, բացելով նիստը, նշել է, որ կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է, և այս ոլորտի հետ կապված լուրջ ծրագրեր ու նպատակներ կան: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որոնց արդյունքում ստեղծվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: «Ռազմարդյունաբերական համալիրը, արտադրական ներուժը, արտադրական ձեռնարկությունները պետք է տեղափոխվեն և տեղավորվեն այս նախարարության կառուցվածքի մեջ: Մենք այս թեմայով արդեն մի քանի աշխատանքային քննարկումներ ունեցել ենք և պետք է լուրջ խնդիրներ դնենք այս ոլորտի առաջ, որպեսզի այս ուղղությունը խթան հանդիսանա ոչ միայն մեր անվտանգության մակարդակի բարձրացման, այլև տնտեսության զարգացման համար, որի հետ կապված կարևորագույն խնդիրներից մեկը մեր երկիրը տեխնոլոգիապես զարգացած երկիր դարձնելն է», – նշել է կառավարության ղեկավարը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ռազմարդյունաբերական համալիրի համար երիտասարդ մասնագետների պատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկվել են գիտություն-տեխնոլոգիաներ-ռազմարդյունաբերություն-տնտեսություն շղթայի կառուցմանը և արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին