Կիրակի, 09. 02. 2025

spot_img

ԱԺ նախագահն անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումը

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումն ու մաքրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանը ասաց իր նախաձեռնությամբ մայիսի 24-ին հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:

«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ: Այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերի պատասխաններին գալ միասնական, ներառական, առավել լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան որոշումներ, որոնք մենք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի և այլ լսումների ու քննարկումների ճանապարհով»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ անցումային արդարադատության կիրառումը:

«Սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչու գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը՝ իրականացնել արդար, անկախ արդարադատություն, և ինչու պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դատական համակարգն ունի տարիների ընթացքում կուտակված լրջագույն խնդիրներ: Անցումային արդարադատությունը պետք է օրենսդրական ճանապարհով մաքրի, զտի ներկա դատական համակարգը»,- նշեց ԱԺ նախագահը:

2018թմայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկաէ դարձել քաղաքականմասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։

Յոթերորոդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջանից այս հարցը դրվել է արդենօրակարգային քաղաքական քննարկումների սեղանինևկարծես թեհամընդհանուր ընկալումկաոր հենց Ազգային ժողովն է այն ներկայացուցչական մարմինըորը պետք է զբաղվի այսհարցով։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից տարբեր առիթներով հայտարարվել էոր հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքներըև մեծ հետաքրքրությունըինչպես նաև հարցի զգայունությունը՝ թեմայի նախնականուսումնասիրություններից հետո կնախաձեռնվեն նաև լայն հանրային քննարկումներՀայաստանում անցումային արդարադատության (այսուհետ տեքստում նաև՝ ԱԱանհրաժեշտության գնահատմանԱԱ գործիքների կիրառման հեռանկարների և հնարավորձևերի վերաբերյալ։

Լսումների ընթացքում կնախատեսվեն մի քանի զեկույցներնախնական պատկերացմամբդրանց շրջանակներում կշոշափվեն անցումային արդարադատության թեմայով միջազգայինփորձինԱԱ առանձին գործիքների կիրառման հեռանկարներինինչպես նաև գործընթացիկազմակերպման հնարավոր տարբերակներին վերաբերող հարցեր։ Բանախոսների հետհարցուպատասխանիապա նաև ելույթների միջոցով լսումների մասնակիցներըհնարավորություն կունենան ունենալ շահագրգիռ քննարկում՝ ներկայացնելով տարբերտեսակետներ։ Լսումների ընթացքում ելույթներ կունենան նաև հրավիրված միջազգայինփորձագետներ։

Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքականմարմնի մոտ ձևավորել պատկերացումթե հանրության տարբեր շրջանակներն ինչպես ենգնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունըինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերինայդ թվում՝քաղաքական ուժերի ներկայացուցիչներինմասնագիտական ու ակադեմիական շրջանակներինմասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններինինչպես նաևհետաքրքրված քաղաքացիներինմասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենցկարծիքները։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին