Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Քոչարյանի եւ մյուսների գործի վերաբերյալ դատարանի դիմումը ՍԴ-ում նախնական ուսումնասիրության փուլում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դիմումը նախնական ուսումնասիրության փուլում է: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկությունը հրապարակված է Սահմանադրական դատարանի Ֆեյսբուքի էջում:

«Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն ԳեւորգյանիՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավորքարտուղար  Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբկասեցվել և ուղարկվել Սահմանադրական դատարան:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանինՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿգլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համարոր նրանք այլ անձանց հետնախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետությանսահմանադրական կարգըՄիքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվելՅուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվելիսկ ՌոբերտՔոչարյանը կալանավորվել էրՄայիսի 18-ին դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատարձակվեց՝ հաշվի առնվելով Արցախի նախկին և ներկա նախագահների միջնորդությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին