Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնն ստանձ­նելու կապակցությամբ

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնը ստանձ­նելու կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,
– ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նա նորընտիր նախագահ Զելենսկիին մաղթել է հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին