Հինգշաբթի, 26. 02. 2026

spot_img

Լին Թրեյսին հայտնում է Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին աջակցելու ԱՄՆ հանձնառության մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և տնտեսական զարգացումներին աջակցելու ամուր հանձնառություն ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«1992թ. սկսած Միացյալ Նահանգները 2 միլիարդ դոլարի հասնող ֆինանսական աջակցություն է տրամադրել Հայաստանին` աջակցելու Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Մենք շարունակելու ենք ներդրում կատարել Հայաստանում, և համաձայնագրերը, որ ստորագրվեցին Հայ-ամերիկյան երկխոսության համատեքստում, ևս փաստում են դա»,- ասաց Թրեյսին:

Դեսպանը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են Հայաստանում ուսումնասիրել ու դիտարկել ոլորտներ, որտեղ կարող է զգացվել իրենց աջակցությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին