Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Արմեն Աշոտյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ

 Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:

«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝

  1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
  2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:
  3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:
  4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:
  5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»,- գրել է Աշոտյանը:
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին